Սեռերի պատերազմ. Ինչպես հաղթահարել բաժանումը

21:10   6 սեպտեմբերի, 2017

Հարկավոր է ազնիվ լինել ինքդ քեզ հետ: Դա թույլ կտա բացահայտել սխեմաներ, վարքագծի վրա ազդող կարծրատիպեր, սկսել պայքարել դրանց դեմ, ինքնուրույն քայլեր անել: Մարդիկ կյանքը սուբյեկտիվորեն են դիտարկում: 

Եթե փորձը հակասում է իրականությանը, ապա դրա հանդեպ վերաբերմունքը փոխվում է՝ վարքագծային կարծրատիպերին համապատասխան: Պատրանք է ստեղծվում, որ այդպես էլ պետք է լինի: Սակայն կարծրատիպերից խուսափելու համար հարկավոր է քայլ անել սուբյեկտիվ ընկալման սահմաններից այն կողմ, փորձել օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, դրան կողքից նայել: Հարկավոր է դրական բաներ փնտրել նույնիսկ բացասական հարաբերություններում, որոնք անհարմարություն եւ նույնիսկ զզվանք են առաջացնում: Դա կօգնի վերանայել սեփական դիրքորոշումը:

Հնարավոր է՝ փորձն օգնեց վարքագծային սխեմաներ մշակել, ավելի ուժեղ դառնալ ավելի կայուն խնդիրների հանդեպ:

Բայց դրանից կարող ես ազատվել միայն այն դեպքում, եթե դադարես կենտրոնանալ կարծրատիպերի ուղղությամբ, նորովի նայես իրավիճակին: Հարկավոր է բարությամբ վերաբերվել բոլոր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր ամենեւին արժանի չեն դրան: Դա կօգնի հրաժարվել անցյալի հարաբերությունների բեռից, այլ կերպ նայել ներկային, փոխել ապագայի հանդեպ վերաբերմունքը:

Կարեւոր է պատկերացնել, թե ինչպիսին կլինի երջանկությունը՝ առանց վարքագծային կարծրատիպերի:

Հարկավոր է պատասխանել հարցերի՝ ինչպե՞ս է մարդն իրեն զգում եւ ինչպիսի՞ փոխհարաբերությունների այլ մարդկանց հետ, ինչ զգացմունքներ են ի հայտ գալիս միայնության ժամանակ, ինչպե՞ս է մարդը որոշումներ կայացնում առանց փորձի ազդեցության:

Երբ հստակ պատկերացում ունես այն մասին, թե ինչպիսին է կյանքը՝ առանց անցյալ հարաբերությունների բեռից կախվածությունից, դյուրին է ազատվել դրանից ապագայում որոշումներ կայացնելիս:

Պետք չէ հույս դնել րոպեական առաջընթացի վրա: Դրան հասնելու համար ժամանակ եւ ուժեր են պետք: Նորմալ է, երբ պայքարի մեկնարկից որոշ ժամանակ անց հոգնածություն է առաջանում: Կարեւոր է կանգ չառնել, շարունակել առաջ շարժվել: Համառությունը միշտ պարգեւատրվում է:

 

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE