Ներքին հարդարման իտալական ոճ

21:25   12 ապրիլի, 2013

Ներքին հարդարման մեջ իտալական ոճը Եվրոպայում շատ հանրահայտ է, քանի որ մոտ է միաժամանակ անտիկ եւ քանթրի ոճերին: Անտիկ շքեղության (զանգվածայնությամբ, սյուներով, թանկարժեք նյութերով) եւ գյուղական  պարզության (փայտի գերակշռությամբ, մաշվածությամբ, գերաններով, բույսերի մեծ քանակությամբ) այդ համադրությունն էլ հենց իտալական ոճի հիմնական տարբերությունն է այն տեսքով, որն աշխարհում առավել ճանաչվածն է:

Լույսը պետք է լինի փափուկ եւ ցրված. այս որոշումն ամբողջությամբ կյանքի կոչել հնարավոր է մի քանի լուսամփոփների միջոցով՝ տեղադրված տարածքի տարբեր մասերում: Դրանք կարող են լինել պատին կամ առաստաղին:

Իտալական ոճով ներքին հարդարման համար ամենից շատ հարմար են ցածր կախովի լուսամփոփները: Նման լուսամփոփներն առավելապես հարմար են այն դեպքում, եթե հնաոճ իր են հիշեցնում: Ընդհանրապես, ռետրո, քանթրի եւ էթնո ոճի ցանկացած ինտերիերի համար հարմար են կախովի լուսամփոփները, իսկ բակերի համար՝ հին ոճով պատրաստված լապտերները: Դրանք կարող են լինել լուսավորման առարկաներ լատունից, բրոնզից եւ այլն:

Առանց ոճային նման մանրուքների դիզայնն ամբողջական չի լինի: Խոհանոցի համար նման հավելում կարող են դառնալ մրգերի համար հյուսված զամբյուղիկը, զեյթունի ձեթով եւ համեմունքներով դեկորատիվ շիշը, ծաղիկներով կավե ամանները: Կենդանի բույսերը կարող են շատ լինել. ամեն դեպքում սա Միջերկրականն է:

Հյուրասենյակում կարելի է պատին նկար կախել՝ հին ոճով սարքված շրջանակով, բազմոցին մի քանի բարձ գցել: Ոչ մեծ արձանիկներ, մուրանյան ապակուց իրեր. այս ամենը տարածքին հարմարավետություն կտան:

Իտալական ոճով մեկ տարածքում կարելի է համատեղել ծաղկավոր պարզ ծածկոցը եւ նույնպիսի բազմոցային բարձեր, ասեղնագործ անձեռոցներ եւ շքեղ ծանր վարագույրներ: Նման էկլեկտիկա նկատվում է ամենուր. հյուսված զամբյուղը կարող է կանգնած լինել բարոկո ոճի շքեղ արձանիկի, իսկ շքեղ փափուկ կահույքը՝ մաշված պատի կողքին:



© NEWS.am STYLE