Մարդիկ, որոնց հարկավոր է վտարել ձեր կյանքից

23:25   8 սեպտեմբերի, 2017

- Հարաբերություններում նրանք խնդրում եւ վերցնում են շատ ավելին, քան տալիս են:

- Նրանք եսասեր են եւ ուրիշներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ դա ինչ-որ եսասիրական նպատակ է հետապնդում:

- Նրանք միշտ պետք է ճիշտ լինեն, նույնիսկ ոչնչի մասին զրույցներում:

- Այլոց շրջապատում նրանք այլ պահվածք են դրսեւորում, քան երբ առանձին եք:

- Նրանք ակնթարթորեն «կերպարանափոխվում են». հիասքանչ մարդը հանկարծ կարող է չար կամ սառը դառնալ՝ առանց ակնհայտ պատճառի:

- Նրանք ձեր մտերիմ ընկերներին տրամադրում են միմյանց դեմ կամ փորձում են ձեզ համոզել, որ այլեւս ոչ ոքի չի կարելի վստահել:

- Նրանք պարբերաբար ստում են եւ չեն ընդունում դա: Նրանք կարող են մարդկանց մոլորության մեջ գցել եւ խնամքով թաքցնել իրենց թերությունները:

- Նրանք երբեք մեղավոր չեն եւ միշտ զոհի դերում են:

- Դուք անընդհատ ցանկանում եք փրկել կամ ուղղել այդ մարդկանց:

- Դուք արդարացում ենք նրանց պահվածքը:

- Նրա կողքին ձեզ դատարկված եք զգում:

- Երբեք չգիտեք, թե նրանք ինչպես կարձագանքի, եւ միշտ սթրեսի մեջ եք նրանց կողքին:

- Դուք փորձում եք խուսափել իրավիճակներից եւ թեմաներից, որոնք կարող են նեղացնել նրանց:

- Բազմիցս զգացողություն եք ունենում, որ չեք ճանաչում նրանց:

- Ձեզ մեղավոր եք զգում, երբ նրանք անտրամադիր են, չնայած չեք կարողանում հասկանալ, թե ինչն եք սխալ արել:

- Երբեք չգիտեք, թե երբ են նրանք ճիշտն ասում, երբ՝ ոչ:

 

Աղբյուրը՝ smootrim.ru



© NEWS.am STYLE