13:06 29 հուլիսի, 2017Ջենիֆեր Լոպես, մենք հավատում ենք, որ դու երբեւէ Հայաստան կգաս: Եվ կփայլես, ինչպես փայլում եւ անգթորեն խանձում է մեր արեւը:

Սակայն մինչ այդ, Ջեյ Լոն լավ տրամադրությամբ իր ընկերոջ՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ Նյու Յորքում զբոսնում է:

Ջեյ Լոն երեւույթ է. նա կարող է երեկոյան զգեստ հագնել, մինի զգեստ, կարող է նաեւ սպորտային ոճով հայտնվել, բայց դա մշտապես այնպիսի ճաշակով ու պերճությամբ կարվի, որ զարմացած ես մնում:
Չխոսենք այն մասին, որ երբեք չես ասի, թե նա 48 տարեկան է:

Իսկ նախօրեի զբոսանքին, կամ կարելի է այն նաեւ սուրճի արշավ անվանել, Լոպեսն, իմիջիայլոց, ինչպես միշտ, խարիզմատիկ տեսք ուներ:
Ի դեպ, լուրերի համաձայն՝ զույգի հարաբերություններում ամեն ինչ այնքան լավ է, որ ե՛ւ Ալեքսը, ե՛ւ Ջենիֆերը մտածում են ամուսնության մասին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի