15:08 30 հուլիսի, 2017Գրողի ծոցը կորեն բոլոր ձեւականություններն ու կաղապարները. «Դյունքերքը» պատերազմի մասին ամենաոչստանդարտ ֆիլմն է:
Կինոնկարը պատմում է բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի փախուստի մասին, որը 1940 թվականի մայիսին կռվել է Ֆրանսիայի կողմում: Ֆրանսիական բանակի մնացորդների հետ բրիտանացիները շրջապատվում են Դյունքերք քաղաքի ծովափին: Հակառակորդն անխուսափելիորեն կոչնչացներ հարյուր հազարավոր մարդկանց, բայց անհայտ պատճառներով հարձակումն ընդհատվում է: Դրանից օգտվելով՝ բրիտանական հրամանատարությունը զինվորներին փրկելու համար քաղաքացիական նավեր է ուղարկում:
Այո՛, ֆիլմը լեցուն է պատմական անհամապատասխանություններով, սակայն մեր առջեւ գեղարվեստական ֆիլմ է, իսկ ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը վավերագրող չէ, ուստի կարեւորը էությունը չէ:
Ռազմական ֆիլմերը ամենաշաբլոնայիններից մեկն են: Դրանք դիտել պատրաստվող հանդիսատեսը տեսարանների միանգամայն որոշակի եւ օրինաչափ շարք է ակնկալում՝ ելնելով նման ժանրի այլ ֆիլմերի դիտումների փորձից: Սակայն Նոլանը Նոլան չէր լինի, եթե այս պայմանականություններին քամահրանքով չվերաբերվեր: Ռեժիսորն անտեսում է գործնականում բոլոր ձեւականություններն ու կաղապարները:
Գրողի ծոցը կորեն լիտրերով արյունն ու դուրս թափված փորոտիքը: Գաղտնիք չէ, որ հանդիսատեսից եւ ռեժիսորներից շատերի համար պատերազմի սարսափները հանգում են կտրված վերջույթների ցուցադրությամբ, որոնք միախառնված են արյունոտ խյուսի եւ կեղտի հետ՝ ահա այն, ինչից վախենում եւ ինչը միաժամանակ սպասում է հանդիսատեսը համանման կինոնկարներ դիտելիս: Եվ գրեթե բոլոր ռեժիսորները նրան դա տալիս են: Բոլորը, բացի Նոլանից: «Դյունքերքում» պատերազմի սարսափը փոխանցվում է վախի եւ խուճապի տարածման միջոցով, որն ամեն րոպե զինվորներն ապրում են մահվան սահմանագծին: Եվ սա բոլոր հերոսներին միավորում է վազելով փախուստի փորձ կատարելիս: Յուրաքանչյուր կադրում իշխում է հուսահատության մթնոլորտը: Նոլանի մոտ բացակայում են առանձին հերոսների անձնական դրամաները, նա ամբողջությամբ մթնոլորտի հետ է աշխատում: «Պարտադիր չէ հակառակորդին ցույց տալ, բավական է իմանալ, որ նա ինչ-որ տեղ կողքիդ է». հենց այս կանոնով է ռեժիսորն առաջնորդվում, եւ այն անթերի է գործում: Բանակը ոչ թե հակառակորդից է վախենում, այլ պատերազմից՝ որպես խելահեղ աղետ: Աճպարարությունը կատարվում է հենց իրադարձությամբ, այլ ոչ թե մարդկանցով, պատերազմի քաոսի հետ մարդու անմիջական բախմամբ:
Գրողի ծոցը կորի առանձին հերոսների փսլինք ծամելը: Երբեմն բավականին շատ ժամանակ են հատկացնում հիմնական սյուժեից դուրս գտնվող հերոսներին, ցուցադրվում են նրանց արձագանքները, պաթոսը կամ անձնական դրամայի պահերը: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն Նոլանն այս կաղապարն էլ է մերժում: Դասական գթաշարժ պահերը՝ ուղղված հերոսի հանդեպ հանդիսատեսի կարեկցանքն առաջացնելուն, «Դյունքերքում» պարզապես բացակայում են:
Ֆիլմի հերոսները մակերեսային են, կարելի է ասել՝ նրանք պարզապես չկան: Որքան էլ տարօրինակ է, ֆիլմի գլխավոր հերոսն ինքը հանդիսատեսն է, որը հայտնվել է իրադարձությունների առանցքում, որ զգա տեղի ունեցողի մթնոլորտը, երբեմն միայն կառչելով այն հերոսներին, որոնց մեզ ցուցադրում են: Դուք այստեղ չեք գտնի սիրային ռոմանտիկ կամ հայրենասիրության պատմություն. հանուն ինքնապահպանման բնազդի վախկոտություն եւ ստորություն՝ ահա թե ինչն է առաջ մղում հերոսներին, որոնց բնավորությունները բացահայտվում են աննշան արարքների միջոցով: «Դյունքերք» ֆիլմը հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնում է ամբողջ իրադրության ընդհանրական զգայական ընկալման վրա:
Հոյակապ կադրերի եւ էքշն տեսարանների առատությունն ուղեկցվում է հանճարեղ կոմպոզիտոր Հանս Ցիմերի սքանչելի երաժշտությամբ, որն, իմիջիայլոց, ռեժիսորի գրպանի ժամացույցի տկտկոցն օգտագործել է որպես ամբողջ սաունդթրեքի հիմնական սեմփլ՝ եւ սա է ամենը, որ հարկ է իմանալ ֆիլմի երաժշտության մասին, հետո պետք է միայն լսել:
Իր նախորդ կինոնկարներում Նոլանը հանդիսատեսին ամեն ինչ մանրամասն էր բացատրում՝ իր ֆիլմերը լցնելով երկար էքսպոզիցիաներով, հերոսների երկխոսություններով եւ նրանց շուրթերով անհասկացողների համար փիլիսոփայական դատողություններով: Երկխոսություններն աչքի են զարնում բարոյախոսությամբ եւ փլիսոփայական խանդավառ ելույթներով, Նոլանն իր հանդիսատեսի ձեռքից բռնած, ինչպես երեխայի, առաջնորդում է իր ժապավենների բոլոր ծակուծկերով՝ մանրամասն բացատրելով անհասկանալի ամեն ինչը: Մինչդեռ «Դյունքերքում» նա որոշել է, որ հանդիսատեսը բավականին հասունացել է, որ կարողանա որոշ պահերի մասին ինքնուրույն մտածել, որ հերոսներին հասկանա ըստ նրանց արարքների, այլ ոչ թե խոսքով ու նախապատմությամբ: Հանդիսատեսի արձագանքից դատելով, սակայն, նա երբեք այսպես չէր սխալվել:
Գրողի ծոցը կորեն կրակոտ խոսքն ու հերոսականության պաթոսը: Սովորաբար ամեն ինչ պարզ է, հերոսները կինոնկարային դիրքում են եւ դրամատիկ երաժշտության ներքո ելույթ են ունենում: Սակայն ոչ «Դյունքերքում»: Ուշադիր հանդիսատեսը կնկատի, որ գրեթե ամբողջ ֆիլմը լռակյաց է, եւ միայն վերջում է խոսքի նման ինչ-որ բան հնչում:
Նոլանը չի փորձում փախուստը, խուճապը եւ զինվորների պահվածքն արդարացնել վերամբարձ խոսքով, նա միայն նրանց պահվածքն է ցուցադրում առանց անվերջանալի բարոյախոսության: Բայց հենց նա էլ արդարացնում է մարդկանց փրկության անհրաժեշտությունը: Ֆիլմում իսկական հերոսներն առավելագույնը չորսն են, եւ նրանք էլ օգնում են զինվորներին փրկել. փոքրիկ նավի տերը՝ Մարկ Ռայլենսի կատարմամբ, որդու հետ եւ մեկ-երկու օդաչուներ, որոնցից մեկը Թոմ Հարդին է, որը դարձյալ դիմակով է եւ դարձյալ խաղում է միայն աչքերով. ֆիլմում դերասանները հերոսականությունը լիովին արդարացնում են: Դե իսկ Մարկ Ռայլենսի հերոսին հակադրվում է մահացու ահաբեկված մարդը, ում մարմնավորել է Քիլիան Մյորֆին: Եվ ահա, նրանց դիմակայությունից ակնհայտ է դառնում, որ մահվան դեմ հանդիման վախկոտության մեջ ոչ մի վատ բան չկա, պատերազմից իսկապես արժի վախենալ, իսկ մարդկանց փրկել, նույնիսկ եթե նրանք իրենց պարտքը չկատարած զինվորներ են: Այս ամենը կարելի է տեսնել Մյորֆիի եւ Ռայլենսի բնավորությունների փոխգործողության մեջ: Իսկ Հարդին խաղում է հերոսականության կատարյալ մարմնացումի՝ քաջարի եւ արիասիրտ հերոսի, տառացիորեն անվերապահ հերոսի:
Գրողի ծոցը կորի կարգը: Նոլանը սյուժեում չի պահպանում ժամանակագրական հերթագայությունը: Ռեժիսորն իր հարցազրույցներում արդեն մի հազար անգամ հայտնել է, թե ինքը ձգտում է, որ հանդիսատեսը մտածի եւ իր կինոյի ժամանակ չհանգստանա: Անհետեւողական իրադարձությունների նման խառնուրդը հանդիսատեսի համար գերազանց գլուխկոտրուկ է: Իսկ անուշադիր, չներգրավված հանդիսատեսին, որը սովոր է նման ֆիլմերը դիտել որպես էքշն, կինոնկարն, ավաղ, շիլա կթվա:
Այս անգամ Նոլանը լսարանի հանդեպ դաժան է. վերջում հերոսներ չեն հայտնվում, որոնք ամեն ինչ պարզաբանում են: «Դյունքերքը» գլուխկոտրուկների հանդեպ հանդիսատեսի ամրության քննություն է:
Օպերատոր Հոյթե Վան Հոյթեմը ինչ-որ անհավանական բան է արել՝ սկսած խորտակվող նավերից եւ ավարտած ավիամարտերով: Տեղի չի տալիս կինոնկարի հիմնական գունային գամման եւ ձայնը:
«Դյունքերքը» բացարձակապես ոչ շարքային ֆիլմ է, որն ամենքին չէ, որ դուր կգա, որովհետեւ մարդիկ որքան էլ դժգոհեն, որ իրենց ձանձրացրել են կաղապարներն ու դրոշմները, ակնհայտ է, որ զանգվածային հանդիսատեսն արդեն ընտելացել է դրանց եւ դեռեւս պատրաստ չէ դրական գնահատելու կինոնկարները, որոնցում վերջինները նվազագույնի են հասցված: Մշտապես արժի հիշել, որ եթե ֆիլմը չի համապատասխանում հանդիսատեսի սպասումներին, դա ամենեւին այն վատը չի դարձնում:
Ռեգինա Մելիքյան