Shine&Food․ Չգիրացնող պաղպաղակ, պատրաստվում է տանը հաշված րոպեների ընթացքում

10:01   30 հուլիսի, 2017

Ողջույն:

Երբ տեսնում եմ, թե ինչպես են ամռան այս տապին իմ ներկայությամբ պաղպաղակ ուտում, ակամայից ուզում եմ նոր դիետայի անցնել՝ պաղպաղակ եւ միայն պաղպաղակ:

Բայց պաղպաղակների կալորիականությունը հիշելիս՝ միանգամից հրաժարվում եմ այդ մտքից՝ մտաբերելով բոլոր այն դժվարությունները, որոնց միջով անցել են մի քանի կիլոգրամ նիհարելու համար։
Կարող եք պատկերացնել իմ երջանկությունը, երբ հայտնաբերեցի չգիրացնող, համեղ ու արագ պատրաստվող պաղպաղակի բաղադրատոմս։

Հիմա արդեն պաղպաղակ ուտում եմ՝ երբ սիրտս ուզի։

Բոլոր պաղպաղակամոլներին առաջարկում եմ փորձել՝ չեք փոշմանի։

Գրեք իմ ֆեյսբուքյան էջին՝ Shine&Food, կիսվեք ձեր բաղադրատոմսերով, պատմեք նիհարելու ձեր գաղտնիքները:

Սպասում եմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE