Իրենց ուժերին վստահ կանանց 15 գաղտնիք

23:12   11 սեպտեմբերի, 2017

Դուք չպետք է հզոր լինեք, որպեսզի սկսեք, բայց դուք պետք է սկսեք, որպեսզի հզոր լինեք:

Ձեր մասին ուրիշների կարծիքը չպետք է ձեր իրականությունը դառնա:

Ձեր հանդեպ հավատը կարող է նույնպիսի հրաշքներ գործել, որքան Աստծո հանդեպ հավատը:

Ավելի լավ է վստահ լինել սեփական ուժերին՝ մոլորության մեջ լինելով, քան կասկածել՝ ճիշտ լինելով:

Ուժերի հանդեպ վստահությունը մեծ ձեռնարկումների առաջին պայմանն է:

Սեփական ուժերի հանդեպ վստահությունն ուրիշների հանդեպ մեր վստահության հիմքն է:

Շատ բան կարող է անել նա, ով շատ բանում հույսը իր վրա է դնում:

Մտածիր ոչ թե խնդրի, այլ դրա լուծման մասին:

Երբ ինքներդ եք ընդունում ձեր անհատականության մեծությունը, ուրիշներին այլ բան չի մնա, քան համաձայնել դրա հետ:

Եթե դուք կարողանաք հասկանալ, թե որքան կարեւոր եք այն մարդկանց կյանքում, որոնց հանդիպում եք, որքան նշանակություն ունեք ուրիշների համար... Գոյություն ունի ինչ-որ բան ձեզանից, որը դուք թողնում եք ձեր հանդիպած մարդկանցից յուրաքանչյուրում:

Այն, ինչպես ինքներդ ձեզ վերաբերվում եք, ուրիշների համար չափանիշներ է սահմանում:

Երբեք ինքներդ ձեզ լռության մի մատնեք: Երբեք ձեզ թույլ մի տվեք զոհ դառնալ: Ընդունելը չպետք է ձեր կյանքի սահմանումը լինի, ինքներդ ձեզ սահմանեք:

Հենց հիմա ձեր մեջ կա այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, որպեսզի հաղթահարեք ամեն ինչ, ինչ աշխարհը կարող է նետել ձեզ վրա:

Ձեր ուղեղը մեծ մտքերով սնեք, քանի որ դուք երբեք չեք կարողանա բարձրանալ ավելին, քան կարծում եք:

Եթե արժանապատվություն եք ուզում, այնպես գործեք, կարծես արդեն ունեք այն:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE