Աղջիկները զանգվածային ծեծկռտուք են սարքել Նյու Յորքում (տեսանյութ)

16:08   1 օգոստոսի, 2017

Նյու Յորքը Երեւան չէ. մեզ մոտ աղջիկները միլիոն անգամ ավելի գեղեցիկ ու հանգիստ են, իսկ, ահա, Կոնի Այլենդի Լունապարկի մոտ անցած հանգստյան օրերին անհայտ պատճառներով ծեծկռտուք է տեղի ունեցել, որի մասնակիցները հիմնականում եղել են... կանայք:

ABC-ի հաղորդմամբ՝ աղջիկները ծեծել են միմյանց: Նրանց բաժանելու համար իրավապահները ստիպված են եղել պղպեղով սփրեյ կիրառել:  Մեկ ոստիկան ծնկի վնասվածք է ստացել:

8 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ երկու տղամարդ: Ծեծկռտուքի պատճառը դեռեւս հայտնի չէ:



© NEWS.am STYLE