Նոր, կրքոտ լուսանկարներ Էմիլի Ռատաժկովսկուց

17:12   1 օգոստոսի, 2017

Դուք ուժերի ծաղկման շրջանում գտնվող տղամարդ եք, երեւանյան շոգը ժամը 3-ից մինչեւ 6-ը սպանում է ձեզ, բայց դուք կարծում եք, որ ուժեղ եւ դիմացկուն եք: Դե՝ ստացեք:


Էմիլի Ռատաժկովսկին շարունակում է մերկության հանդեպ իր կրքով գայթակղել մոլորակը: 26-ամյա մոդելն Instagram-ում կրքոտ լուսանկարներ է հրապարակել:


Ի դեպ, Էմիլին միշտ հանգիստ մերկացնում է կուրծքը, եւ բազմիցս ասել է, թե չի հասկանում, թե ինչու են շատերը բացասաբար վերաբերվում դրան:

«Ինձ իսկապես անհանգստացնում է, որ մարդիկ վիրավորվում են կրծքի տեսքից: Դա նշանակում է, որ մեր մշակույթում ամեն ինչ կարգին չէ: Երբ մենք կուրծք ենք տեսնում, չենք մտածում գեղեցկության եւ կանացիության մասին, այլ սկսում ենք գռեհիկ բաներ մտածել»,- նշել է Էմիլին, որը վերջերս նաեւ հայտարարել էր, որ նորաձեւության շատ գործակալություններ մեծ կրծքի պատճառով հրաժարվում էին աշխատել իր հետ:



© NEWS.am STYLE