40-ամյա Լուիզա Ներսիսյանը ցուցադրել է ոտքերը կարճ կիսատաբատով (ֆոտո)

16:38   1 օգոստոսի, 2017

Լուիզա Ներսիսյանը շարունակում է գայթակղիչ լուսանկարներ հրապարակել ամառային հանգստից։

Սյս անգամ 40-ամյա դերասանուհին ցուցադրել է ոտքերը. նա կարճ, սպիտակ կիսատաբատով կեցվածք է ընդունել զբոսանավում։

Իսկ ավելի վաղ իր Instagram-ում Լուիզան հրապարակել էր ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ հանգստից լուսանկարներ։

Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Գրիշա Աղախանյանն ու նրա կինը՝ Շողեր Թովմասյանը, միասին մեկնել էին Բաթումի։

Ի դեպ, հուլիսի 24-ին Լուիզան դարձել է 40 տարեկան։ Ծննդյան տարեդարձը նա տոնել է ամուսնու եւ ընկերական նեղ շրջապատի հետ։



© NEWS.am STYLE