Սուրճի հատիկներն ընդդեմ ցելյուլիտի

20:06   12 սեպտեմբերի, 2017

Բազմաթիվ կանայք տառապում են ցելյուլիտից: Այս խնդիրը հաճախ ի հայտ է գալիս սխալ սնվելու, ֆիզիկական ակտիվության բացակայության, մարմնի սխալ խնամքի հետեւանքով: Մաշկը տարիքի հետ թուլանում է եւ բարակում: Այս խնդիրները խորանում են ավելորդ քաշի պատճառով, ինչն էլ տարիների հետ հանգեցնում է ցելյուլիտի: Կրեմներ, քսուքներ, սքրաբեր. ցելյուլիտի դեմ պայքարելու տարբեր միջոցներ կան: Բայց պարզապես գեղեցիկ փաթեթով եւ հաճելի հոտով սքրաբ գնելը քիչ է:

ՍՐՃԱՅԻՆ ՍՔՐԱԲ

Երբեմն մաշկի խնամքը բավարար չէ, այսպես կոչված, «նարնջի կեղեւից» ազատվելու համար: Հարկավոր է գործի դնել ծանր հրետանին՝ լողն ու մերսումը: Եթե պրոֆեսիոնալ մերսման ծառայությունից օգտվելու հնարավորություն չունեք, կարող եք դա անել տնային պայմաններում:

Ցելյուլիտի դեմ լավ միջոց է սրճային սքրաբը, որը կարող եք ինքնուրույն պատրաստել: Սուրճն այդ խնդրի դեմ հրաշալի միջոց է, միաժամանակ թանկ չէ եւ դյուրին է գտնել: Ճիշտ օգտագործելու դեպքում սուրճի հատիկները հրաշալի բույր ունեն: Առույգացնող հոտն էներգիա է հաղորդում, լավ տրամադրություն ապահովում, իսկ սուրճի սքրաբն արագացնում է մաշկի բջիջներում նյութափոխանակության պրոցեսը: Արդյունքում մաշկն ավելի առաձգական, ձիգ է դառնում, ցելյուլիտն անհետանում է:

Մերսման համար սքրաբ պատրաստելը դյուրին է. բազային յուղին (կտավատի, ձիթապտղի) ավելացրեք սուրճի մրուր կամ աղացած սուրճի հատիկներ: Սուրճի հատիկներում մեծ քանակությամբ միկրոտարրեր կան, որոնք այդքան անհրաժեշտ են մաշկի համար՝ մագնեզիում, կալիում, երկաթ: Սուրճի սքրաբով մի քանի անգամ մերսումից հետո կնկատեք, որ ձեր մաշկը նուրբ եւ մետաքսե է դառնում: Ընթացքում դուք կզգաք սուրճի բույրը, ինչը նույնպես շատ հաճելի է:

Սուրճի մանրացված հատիկները նաեւ մաքրում են մաշկը: Մերսման ընթացքում շարժվելու դեպքում արյունը կսկսի արագորեն հոսել անոթներով: Սուրճը նաեւ հավասարեցնում է մաշկի երանգը՝ այն թուխ եւ գրավիչ դարձնելով:

Աղբյուրը՝  ladies-charm.ru



© NEWS.am STYLE