Ինչպես ինքնուրույն փափկացնել ոտնաթաթերի մաշկը

19:08   12 սեպտեմբերի, 2017

Ոտքերի կոշտացած մաշկի խնդիրն անտեսել չի կարելի. դա կարող է հանգեցնել խորը ճաքերի, որոնք բուժելն արդեն շատ ավելի դժվար կլինի: Որպեսզի ոտնաթաթերի մաշկը հարթ լինի, կարելի է օգտագործել պեմզա եւ մաշկի համար նախատեսված հատուկ խարտոց: Բայց դրանք օգտագործելուց առաջ հարկավոր է փափկացնել մաշկը: Կա մի քանի բաղադրատոմս, որոնք ոչ միայն կփափկացնեն մաշկը, այլեւ կխոնավեցնեն եւ կսնուցեն:


Հարկավոր է գործողությունը կատարել տաք ջրով (որքանով կարողանաք դիմանալ եւ եթե անոթների հետ կապված խնդիրներ չունեք), կարելի է ավելացնել եթերայուղեր, որոնք մաշկը սնուցում են օգտակար միկրոտարրերով: Հարկավոր է ոտքերը տաք ջրի մեջ պահել մինչեւ 20 րոպե:
Կարելի է նաեւ ջրին ծովի աղ ավելացնել: Դրա համար հարկավոր է տաք ջուր, 40 գրամ ծովի աղ եւ մի քանի կաթիլ եթերայուղ:

Օգտակար է նաեւ սոդան: Մեկ լիտր ջրին ավելացրեք 30 գրամ (մեկ ճաշի գդալ) սննդային սոդա:
Կարելի է նաեւ ջրին ավելացնել կիտրոնի հյութ (անհրաժեշտ է երկու կիտրոն) կամ խոտաբույսեր: Դրանք նաեւ ախտահանող հատկություն ունեն:

Աղբյուրը՝  ladies-charm.ru



© NEWS.am STYLE