Ինչն է խլում կանանց էներգիան

21:09   12 սեպտեմբերի, 2017

Արտաքին աշխարհի հետ շփման ավելցուկը

Կինը պետք է շփվի միայն նրանց հետ, ովքեր սիրում են իրեն: Նա չպետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց: Կանանց ամենամեծ սխալներից մեկը չսիրած գործերով զբաղվելն է: Դա մեծ քանակությամբ էներգիա է խլում:

Մարմնի խնամքի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը

Կինը բարձրացնում է իր էներգետիկան այն ժամանակ, երբ հոգ է տանում իր առողջության եւ գեղեցկության մասին: Անխնամ եւ հիվանդ կինը թույլ է ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ էներգիետիկ առումով:

Հույզերի բացակայությունը

Շատ կանայք կարծում են, որ հարկավոր է միայն դրական հույզեր ցուցադրել, դրական մտածել, միշտ ժպտալ եւ ծիծաղել: Սակայն բացասական հույզերը, արցունքներն ու հիստերիաները նույնպես կինը պետք է ցույց տա: Իհարկե՝ ոչ բոլորին, այլ նրանց, ում վստահում է, իր մտերիմ մարդուն: Հուզական առումով մեկուսացումը կնոջը զրկում է էներգիայից:

Հոբբի բացակայությունը

Կինը պարզապես հսկայական քանակությամբ էներգիա եւ դրական հույզեր է ստանում նրանից, ինչ սիրում է անել: Նա անպայման պետք է հոբբի ունենա, եւ նրա տղամարդը պետք է աջակցի այդ հարցում: Կինը պետք է իրացնի իրեն իր նախընտրած գործում կամ զբաղմունքում:

Ստեղծագործելու բացակայությունը

Եթե կինն ինչ-որ բան չի ստեղծում, նրա էներգիան ճահճանում է: Այն ամենը, ինչ կինն անում է ձեռքերով, ստեղծագործություն է. լինի դա տան մաքրություն, ուտեստների պատրաստում կամ ինտերիերի ստեղծում: Ինչ-որ հիասքանչ բան ստեղծելով՝ կինն ինքն էլ հիասքանչ է դառնում: Եթե կինն ամբողջ ազատ ժամանակը պառկի եւ ոչինչ չանի, շուտով հետընթաց կապրի եւ կկորցնի իր ամբողջ էներգիան:

Ղեկավարելու ցանկությունը

Կինը պետք է ոգեշնչի, ոչ թե խնդիրներ լուծի: Ղեկավարելը նրա բնական էությունը չէ:

Տղամարդկանց պարտականություններով զբաղվելը

Երբ կինը տղամարդկանց համար նախատեսված աշխատանք է կատարում, կորցնում է կանացիությունը: Սկզբում դա կարող է սեքսուալ, արտասովոր եւ գրավիչ թվալ, բայց ժամանակի ընթացքում կնոջ ոտքերի արանքում տղամարդու սեռական օրգան է «աճում»:

Մրցակցությունը

Կանացի էներգիան քայքայվում է այլ կնոջ հետ մրցակցելիս: Կինը չպետք է ձգտի պայքարել ինչ-որ բանի համար, ապացուցել, որ ինքն ավելի լավն է, ավելի գեղեցիկ կամ ավելի խելացի: Նա ի սկզբանե լավագույնն է:

Ընկերուհիների բացակայությունը

Կնոջն այլ կանանց հետ շփում է պետք, դա էներգիայի եւս մեկ հզոր աղբյուր է:

Անձնական ժամանակի բացակայությունը

Կինը պետք է իր համար ժամանակ ունենա՝ իր անձնական գործերի: Խնայեք ձեր էներգիան եւ լրացրեք այն: Մի փորձեք փախչել նրանից, ինչ բնությունը շնորհել է ձեզ:



Աղբյուրը՝ dailyhoro.ru



© NEWS.am STYLE