Victoria's Secret-ի մոդել Մարթա Հանթը՝ Լոս Անջելեսում ներքնազգեստի ապրանքանիշի շնորհանդեսին

17:08   2 օգոստոսի, 2017

Կարելի է անսահման երկար հմայվել Մարթա Հանթով եւ միշտ դժվար կլինի թեքել հայացքը:


Victoria's Secret-ի 28-ամյա «հրեշտակը» Լոս Անջելեսում Body խանութ է այցելել, որտեղ գովազդել է Body by Victoria ապրանքանիշը (պատկանում է Victoria's Secret-ին):


Մարթան ներկայացել է ամբողջությամբ ճերմակ հագած եւ կեցվածք ընդունել ներքնազգեստի ֆոնին:


Ի դեպ, վերջերս Մարթան հարցազրույցներից մեկում պատմել էր, թե ինչն է իրեն օգնում միշտ պահպանել կազմվածքը:


«Ես շատ եմ քայլում, պաշտում եմ դա, սիրում եմ իմ շան հետ զբոսնել Մանհեթենում: Ես առանձնահատուկ դիետաների չեմ հետեւում: Կարծում եմ, որ պետք է հաճույք ստանալ շատ բաներից, բայց չափը չանցնել: Անձամբ ես, երբ ուտել եմ ուզում, ուտում եմ: Խնդիրները սկսվում են, երբ սկսում եք ինքներդ ձեզ արգելել ինչ-որ բան անել»,- ասել է մոդելը:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Bei-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE