Սիրահարվելու յոթ նախադրյալ

20:02   13 սեպտեմբերի, 2017

Նմանություն. չնայած, ասում են, որ հակադրությունները ձգում են միմյանց, լուրջ հարաբերությունների համար մարդիկ հաճախ իրենց նմաններին են ընտրում: Իբր՝ ամեն մարդ սիրում է իրեն, իսկ դա նշանակում է՝ նաեւ նրան, ով իր նման է:

Փոխադարձ զգացմունք. իհարկե, ինչպե՞ս առանց դրա: Բայց դրանք ոչ միշտ են միաժամանակ առաջանում: Հոգեբանների համոզմամբ՝ գիտակցությունը, որ դուք ինչ-որ մեկին դուր եք գալիս, կարող է ձեզ ստիպել սիրահարվել այդ մարդուն:

Գրավչություն. յուրաքանչյուր մարդու մեկ այլ անձի մեջ ինչ-որ բան է գրավում: Ոմանց ավելի շատ դուր է գալիս խելքը, մյուսներին՝ արտաքինը:

Սոցիալական ազդեցություն. սա այն է, որը մենք սովորել ենք ընդունելի համարել՝ տարիքը, մշակույթը, դաստիարակությունը: Եթե դուք 25 տարեկան եք եւ ձեզ տարիքով տղամարդիկ չեն գրավում, հազիվ թե կարողանաք սեր գտնել 45-ամյա տղամարդու հետ:

Վտանգի գործոն. ուզում եք սե՞ր գտնել: Գնացեք պարաշյուտով թռչելու: Կատակ չէ: Էքստրեմալ իրավիճակում մեկ այլ մարդու հետ համատեղ ապրումները մտերմացնում են եւ օգնում սիրահարվել:

Բավարարում. մարդը, որին մենք սիրահարվում եք, բավարարում է մեր որեւէ պահանջմունք: Պարտադիր չէ, որ դա գիտակցաբար լինի: Ենթագիտակցական մակարդակով մենք որոնում ենք նրան, ով կարող է մեր կյանքի որոշակի բացեր լրացնել:

Х ֆակտոր. ինչպես հեռուստաշոուում՝ սիրահարվել նշանակում է՝ գտնել նրան, ում մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա, Х ֆակտոր, որը հենց ձեզ է գրավում: Դա կարող է յուրահատուկ հումորի զգացում լինել, ինքնատիպ ժպիտ կամ պարզապես բարի սիրտ:

 

Նյութը՝ Creu.ru-ի



© NEWS.am STYLE