Միլիոնատեր Դեն Բիլզերյանը որոշել է սերֆինգով զբաղվել (ֆոտո)

16:07   2 օգոստոսի, 2017

Դեն Բիլզերյանը որոշել է սերֆինգով զբաղվել, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա լուսանկար է հրապարակել, որում ընկերոջ հետ կեցվածք է ընդունել սերֆինգի տախտակը ձեռքում:


«Ես սարսափելի վատն եմ սերֆինգի հարցում»,- լուսանկարը մակագրել է Դենը:


Հիշեցնենք, որ վերջերս 36-ամյա «Պոկերի արքան» զարդարել է Square Mile տղամարդկանց ամսագրի շապիկը: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ում, բայց այդ լուսանկարից բացի, իր 22 մլն բաժանորդների համար ֆոտոսեսիայից նաեւ կադր է հրապարակել:

Դրանում Դենը պիջակով, բայց կիսատաբատով կեցվածք է ընդունում ֆոտոստուդիայում: Սրանով Դենը չի բավարարվել եւ ցուցադրել է նաեւ իր զինանոցը: Ընդ որում՝ Բիլզերյանը զենքի ֆոնին լուսանկարվել է փոքրիկ ատրճանակը ձեռքին:



© NEWS.am STYLE