Կամիլա Բելը նշում է ծննդյան 31-ամյակը. դերասանուհու մասնակցությանբ 5 ֆիլմ, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել

18:32   2 օգոստոսի, 2017

Բրազիլական արմատներով հոլիվուդյան եգեղեցկուհի Կամիլա Բելն այսօր՝ օգոստոսի 2-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Խորհրդավոր դերերով աչքի ընկնող դերասանուհին դարձավ 31 տարեկան:

Կամիլայի լուսանկարները հայտնվել են տարբեր ապրանքանիշների գովազդային արշավներում շատ վաղուց, երբ աղջնակը դեռեւս 9 ամսական էր:

Փոքր տարիքում Կամիլան նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերի փոքրիկ դրվագներում: Ուշադիր ֆիլմասերները գեղեցկուհուն նկատած կլինեն «Յուրայի ժամանակաշրջանի այգին», «Պրակտիկ կախարդանք» եւ «Հայրենասերը» ֆիլմերում: Իսկ Էնրիկե Իգլեսիասի երկրպագուների աչքից հաստատ վրիպած չի լինի Heart Attack տեսահոլովակը, որտեղ երգչի խաղընկերուհին Կամիլան է:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կարծում ենք՝ կարող են ապահովել ձեր երեկոյան ժամանցը.

«10 000 տարի մեր թվարկությունից առաջ»/10 000 BC

«Երբ անծանոթն է զանգահարում»/When a Stranger Calls

«Prada եւ զգացմունքներ»/From Prada to Nada

«Հարձակվողական խաղ»/Breakaway

«Հրում»/Push



© NEWS.am STYLE