Հինգ բան, որոնք ձեզ պակաս գրավիչ են դարձնում

21:06   13 սեպտեմբերի, 2017

Քնի պակասը. քչերը կարող են լավ տեսք ունենալ, եթե լիարժեք չեն քնել: Դուք հոգնած, անառողջ, տխուր եւ անհրապույր տեսք եք ունենում:

Փակ դիրքերը. մարմնի լեզուն մեծ ազդեցություն ունի գրավչության վրա: Եթե ուզում եք դուր գալ ուրիշներին, հետեւեք ձեզ, խուսափեք փակ դիրքերից, օրինակ՝ ձեռքերը կրծքին խաչելուց: Ակտիվորեն ժեստեր օգտագործեք:

Սթրեսը. տրամաբանական է, որ երբ մշտական լարվածության մեջ եք եւ հուզված, այնքան էլ գրավիչ տեսք չունեք՝ ի տարբերություն թուլացած, ծանոթության համար բաց տրամադրության:

Շատ երջանիկ կամ հպարտ տեսքը. սա նույնպես կարող է պատնեշ դառնալ: Եթե կանանց երջանկությունն ավելի շատ է սազում (տղամարդկանց դուր են գալիս ուրախ աղջիկները), ապա կանայք չեն սիրում, երբ տղամարդիկ շատ ուրախ են նաեւ առանց իրենց: Միաժամանակ, տղամարդու հպարտությունը կանանց գրավում է, կանացի հպարտությունը տղամարդկանց՝ ոչ:

Հումորի զգացողության բացակայությունը. սա գրավիչ չէ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց պարագայում:

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE