«Եվրատեսիլ 2018». Կազմակերպիչները որոշ կանոններ են փոխել

18:07   2 օգոստոսի, 2017

«Եվրատեսիլ 2018» մրցույթին դեռ երկար կսպասենք, բայց կազմակերպիչներն արդեն հայտնել են որոշ կանոնների փոփոխության մասին: «Եվրատեսիլ»-ի կայքում նշվում է, որ մրցույթի նոր կանոնները կարգելեն պատվիրակությունների կազմում ընդգրկել անձանց, որոնց չի կարելի է մտնել այն երկիր, որտեղ անցկացվելու է միջոցառումը:


Եվրոպական հեռարձակողների միությունը (ЕВС) կանոններում մի շարք փոփոխություններ է կատարել 2017 թվականին Ուկրաինայում մրցույթի նախապատրաստման եւ անցկացման ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով:


Այսուհետ մասնակից երկրների պատվիրակությունների կազմում կարգելվի ներառել այն անձանց, որոնց չի կարելի հատել մրցույթն ընդունող երկրի սահմանը: Որոշման պատճառը ռուսաստանցի երգչուհի Յուլիա Սամոյլովայի հետ կապված դեպքն է, որին Ղրիմ այցի պատճառով արգելեցին հատել Ուկրաինայի սահմանը:



© NEWS.am STYLE