ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 օգոստոսի, 2017

ԽՈՅԵՐ 

Ձեզ մոտ հաջողությունների շրջան է։ Դուք սիրահարվել եք, բայց այն, ինչ կատարվում է Ձեր ներսում շատ դժվար է նկարագրել։ Պետք չէ հուսահատվել, ժամանակի հետ ամեն բան իր տեղը կընկնի։

ՑԼԵՐ    

Ցլերը սեքս-նախաձեռնող են, եւ առաջին իսկ հաղթանակից հետո, նրանք կարող են կորցնել իրենց հետաքրքրությունը։ Հետեւաբար, մի շտապեք նետվել հերթական արկածի գիրկը. ձեզ կարող է սպասել հիասթափությունը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Ձեզ այսօր բախտը կժպտա. դուք սիրո խոստովանություն կլսեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ  

Խեցգետինները երազում են ամուր ընտանիք ունենալու մասին, բայց հաշվի չեն առնում, որ իրենց սիրելին պատրաստ չէ դրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ  

Այսօր Ձեր հասցեին գովեստի խոսքեր կսլեք։ Ձեր ընկերները մի շարք հաճոյախոսություններ կանեն, իսկ սիրած անձնավորությունը Ձեզ ի սրտե կուրախացնի։

ԿՈՒՅՍԵՐ 

Ավելի ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով Ձեզ համար հոգ է տանում։ Նա զգացմունքներ չունի. պարզապես կան այլ հաշվարկներ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքների սիրտը գրավելն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն նրանք այսօր անձամբ կհայտնվեն այնպիսի դրության մեջ, որ ստիպված կլինեն իրենք գրավել ինչ-որ մեկի սիրտը։

ԿԱՐԻճՆԵՐ

Ի տարբերություն կենդանակերպի այլ նշանների՝ օրը Ձեզ համար շատ հանգիստ ու խաղաղ կանցնի, առանց սիրային ցնցումների։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ  

Ձեր կյանքում նոր ծանոթություններ եւ զգացումներ են սպասվում։ Սակայն աստղերը նրանց հուշում են, որ պետք չէ շտապել։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր Դուք կծանոթանաք մի մարդու հետ, ով ունակ է խելացի որոշումներ ընդունել եւ պատասխանատու է իր արարքների համար. նա հեշտությամբ կգրավի Ձեր սիրտը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Չնայած նրան, որ Ջրհոսներին սիրային հարցերում գերում է անկանխատեսելիությունը, այսօր Ձեզ դուր կգա ակնհայտ պահպանողականությունը։

ՁԿՆԵՐ

Դուք «աչքի տակ» մեկին ունեք, բայց դեռ չեք կողմնորոշվում, թե դա սեր է, թե հերթական ժամանակավոր հաճույք։ Այսօրը կտա այդ հարցի պատասխանը։



© NEWS.am STYLE