12 օգտակար հնարք մեր օրգանիզմի համար

20:04   14 սեպտեմբերի, 2017

Եթե անքնությունը տանջում է քեզ, պարզապես մեկ րոպե շարունակ արագ-արագ թարթիր աչքերդ:

Ցնցուղ ընդունելիս վերջում սառը ջուր միացրու: Դա կօգնի ազատվել մաշկի ցանից: Սառը ջուրը նեղացնում է ծակոտիները եւ կանխում մանրէների ներթափանցումը:

Եթե այնքան շատ ուզում զուգարան գնալ, որ չես կարողանում այլեւս դիմանալ, պարզապես սեքսի մասին մտածիր:

Եթե կարեւոր ելույթից առաջ բարձրաձայն կարդաս զեկույցդ, առավոտյան ավելի լավ կհիշես այն:

Եթե հավատանք գիտական հետազոտություններին, ապա աջ ականջն ավելի լավ է ընկալում մարդու խոսքը, իսկ ձախը՝ երաժշտության հնչյունները:

Եթե անկողնում պառկած գլխապտույտ ես զգում, մի ոտքդ մահճակալից ցած իջեցրու:

Եթե ուժեղ գլխացավ ունես, ձեռքը սառույցով ջրի մեջ ընկղմիր:

Մոծակի խայթած մասի վրա չոր դեզոդորանտ քսիր՝ անդիմադրելի քորը հանգստացնելու համար:

Եթե անընդհատ քնելու ցանկություն ունես, հնարավորինս երկար պահիր շնչառությունդ:

Եթե ամենապատասխանատու պահին ծիծաղելու անդիմադրելի ցանկություն ունես, պարզապես կսմթիր քեզ:

Եթե անհանգիստ մտքերը տանջում են քեզ, թղթին հանձնիր այն, ինչ զգում ես: Ասում են՝ թեթեւություն է բերում:

Եթե զգում ես, որ կոկորդում քոր ես զգում, ականջդ քորիր:

 

Աղբյուրը՝ Fitness.ru



© NEWS.am STYLE