Քարդաշյան-Ջեներ գերդաստանը տոնում է իր ռեալիթի շոուի 10-ամյակը

14:05   3 օգոստոսի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանը տոնում է իր Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի 10-ամյակը: Youtube-ի E! Entertainment-ի ալիքում (այս տարիների ընթացքում շոուն նկարահանում է հենց այս ալիքը) հոբելյանական թողարկման անոնսն է հայտնվել, որում ամբողջ ընտանիքը պատմելու է գերդաստանի գաղտնիքների մասին, ինչպես նաեւ հիշելու է նկարահանումների հետաքրքիր պահերը:


Ի դեպ, անոնսից հայտնի է դարձել, որ Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի սիրավեպն իրականություն է դարձել, քանի որ զույգին ծանոթացրել եւ միավորել են ընկերները, ինչի մասին Քլոեն պատմելու է կիրակի թողարկվելիք սերիայում:


Առաջիկա թողարկման մեջ կլինի նաեւ Քորթնիի նախկին ընկերը՝ Սքոթ Դիսիկը:
Հատկանշական է, Քայլին հոլովակում հայտարարել է, որ իրեն ընդհանրապես չի հիշում՝ մինչեւ ռեալիթի շոուում նկարահանվելը:



© NEWS.am STYLE