Ռուսական Առաջին ալիքն Անդրեյ Մալախովին փոխարինողի է գտել

16:03   3 օգոստոսի, 2017

Ռուսական մամուլն արդեն մի քանի օր անընդհատ գրում է այն մասին, որ Անդրել Մալախովը հեռանում է «Пусть говорят» շոուից եւ ընդհանրապես ռուսական Առաջին ալիքից:
Եվ եթե սկզբում այս լուրերը բամբասանք էին թվում, ինչպես նաեւ շարքային փիար, հիմա արդեն ամեն ինչ ավելի լուրջ է թվում:


Մալախովը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը, իսկ «Вечерние новости» ծրագրի հաղորդավար Դմիտրի Բորիսովին արդեն «Пусть говорят» շոուն վարողի հնարավոր թեկնածու են համարում, հաղորդում է BBC-ն:
Սակայն Բորիսովը նույնպես չի հերքում կամ հաստատում այս տեղեկությունը:



© NEWS.am STYLE