Ջասթին Բիբերը պապարացիին վրաերթի ենթարկելու համար դատարանի առջեւ չի կանգնի

17:05   3 օգոստոսի, 2017

Անցյալ շաբաթ Ջասթին Բիբերը, որն անսպասելիորեն հայտարարել է համաշխարհային շրջագայության մնացյալ համերգները չեղարկելու մասին եւ, ըստ լուրերի, կրոնով է տարվել, դժվար դրության մեջ էր հայտնվել:
Բեւեռլի Հիլզի եկեղեցում ժամերգությունից հեռանալիս Ջասթինը երեք թիկնապահների հետ մեքենա է նստել, որի շուրջ պապարացիների բանակ է պտտվել:


23-ամյա կանադացի երգիչն ավտոմեքենայով հեռանալիս վրաերթի է ենթարկել պապարացիներից մեկին:
Ի պատիվ երգչի նշենք, որ նա չի հեռացել դեպքի վայրից, սպասել է ոստիկանության եւ շտապ օգնության ժամանմանը:  Ըստ TMZ -ի՝ պապարացին թեթեւ վնասվածք է ստացել:


Այսօր ոստիկանությունը հայտարարել է, որ պատահարի համար հենց ֆոտոլրագրողն է մեղավոր, քանի որ հայտնվել է երթեւեկելի գոտում, եւ երգչի դեմ չի կարող մեղադրանք առաջադրվել: Հատկանշական է, որ ֆոտոլրագրողն ինքն էլ մտադիր չէր Ջասթինի դեմ հայց ներկայացնել:



© NEWS.am STYLE