Տղամարդը, որն իսկապես ուզում է լինել քեզ հետ, արդարացումներ չի փնտրի

19:11   15 սեպտեմբերի, 2017

Երբ տղամարդն իսկապես ուզում է լինել քեզ հետ, անպայման կլինի

Նա չի փորձում պարզապես օգտագործել քեզ, իր կողքին պահել՝ հարմար առիթի համար: Նա չի փոխում ձեր ծրագրերը, հաղորդագրություններին չի պատասխանում մի քանի օր անց:

Նա չի խաբում քեզ՝ ինչ-որ բան հորինելով, միայն թե ներես իրեն: Նա ազնիվ է: Նա իրական է: Եվ նա միշտ ձգտում է կողքիդ լինել: Որովհետեւ միշտ այդպես է, երբ տղամարդն ուզում է քեզ: Նա բացում է բոլոր խաղաքարտերը: Մենք ամեն ինչ շատ ենք բարդացնում:

Մենք պատճառներ են փնտրում՝ մարդկանց արդարացնելու համար: Մենք նորից ու նորից հնարավորություն ենք տալիս... Բայց ամեն ինչ չպետք է այդքան բարդ լինի:

Երբ հարաբերությունները կան, դրանք կան: Երբ տղամարդը ցանկանում է զարգացնել հարաբերությունները, նա ամեն ինչ կանի դրա համար: Նա կպայքարի քեզ համար:

Եթե նա մե՛կ սառն է, մե՛կ կրքոտ, դա ինչ-որ բանի մասին է խոսում: Այդ կերպ նա ասում է. «Դա ինձ այնքան էլ հարկավոր չէ»:  Իսկ դու արժանի ես նրան, ով ցանկանում է քեզ: Ով 100 տոկոսով տրվում է հարաբերություններին: Ով ցուցադրում է իր զգացմունքները: Ո՛չ նրան, ում հարցում կասկածներ ունես:

Երբ տղամարդն իսկապես ուզում է լինել քեզ հետ, նա կլինի քեզ հետ: Եվ, անկեղծ ասած, ամեն ինչ իսկապես շատ պարզ է:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE