American Apparel-ը գովազդը դարձյալ սկանդալ է հարուցել (ֆոտո)

16:05   12 ապրիլի, 2013

Ամերիկյան American Apparel ապրանքանիշի գովազդային արշավը նորից հարուցել է հասարակության վրդովմունքը:

Ըստ TIME-ի, սա ամերիկյան ապրանքանիշի կողմից հարուցված արդեն երրորդ սկանդալն է: Պատճառը մոդելների չափազանց բաց լուսանկարներն են, որոնք հագուստ արտադրողները տեղադրել են ապրանքանիշի առցանց-խանութի կայքում: Այսպես, հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ լուսանկարներում մոդելները հիպերսեքսուալ եւ խոցելի տեսք ունեն, որը նրանց սեքսուալ ցանկության առարկա է դարձնում: Լուսանկարներից մեկում պատկերված է պտտվող մոդել: Դրանում նկատվում է, որ աղջկա կիսաշրջազգեստի տակ ներքնազգեստ չկա: Մեկ այլ լուսանկարում մոդելը բարձրացնում է կարճ շապիկը՝ բացելով կրծքի ներքեւի հատվածը:



© NEWS.am STYLE