Մոլորակի ամենագեղեցիկ կանանցով շրջապատված. The Weeknd-ը՝ Իրինա Շեյքի եւ Ադրիանա Լիմայի հետ՝ Harper's Bazaar-ի շապիկին

10:08   4 օգոստոսի, 2017

The Weeknd-ի բախտը բերում է... Քիչ է, որ նրա ընկերուհին Սելենա Գոմեսն է, հիմա էլ Harper's Bazaar-ի համար նա լուսանկարվել է Իրինա Շեյքի, Ադրիանա Լիմայի եւ Քենդիս Սվեյնփոլի հետ:

Պարբերականի սեպտեմբերյան համարի շապիկը երգիչը զարդարելու է Շեյքի եւ Լիմայի հետ, իսկ ամսագրի էջերում հայտնի կատարողը դաշնամուրի մոտ կեցվածք է ընդունել Քենդիսի հետ:

The Weeknd-ը նաեւ պարբերականին տված հարցազրույցում փոքր-ինչ պատմել է իր մասին:

«Երբ 10 տարեկան էի, ինձ համար ոճի խորհրդանիշ էին ռեփերներ Nas-ն ու Puff Daddy-ն: Ինձ դուր էին գալիս նրանց սանրվածքը, պարկանման հագուստը: Չեմ շտապում մարդկանց ամեն ինչ պատմել իմ մասին: Բարեբախտաբար՝ այն ամենը, ինչ ինձանից պահանջվում է, իմ երաժշտությունն է: Գաղտնիքը հզոր բան է»,- ասել է The Weeknd-ը:

Ամսագրի էջերում The Weeknd-ին ընկերակցել են Քորթնի Լավը, Կարլի Կլոսը, Նատաշա Պոլին, Ջոան Սմոլսը:



© NEWS.am STYLE