Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Пусть говорят»-ից Անդրեյ Մալախովի հեռանալու մասին

11:05   4 օգոստոսի, 2017

Առանց կրակ ծուխ չի լինում։ Եվ, ըստ երեւույթին, ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումները ճիշտ են՝ ամենաճանաչված հաղորդավար Անդրեյ Մալախովը լքում է «Առաջին ալիք»-ի «Пусть говорят» շոուն եւ գնում է РТР։

Ասում են՝ ամեն ինչի մեղավորը նոր պրոդյուսերն է, որը Մալախովի հետ ընդհանուր լեզու չի գտել։
«Дни»-ն գրում է, որ Անդրեյի փոխարեն որպես հաղորդավարների «փորձում են» Դմիտրի Բորիսովին ու Ալեքսանդրա Սմոլային։

«Комсомольская правда»-ի կայքը գրում է, որ Մոսկվայում բնակվող 26-ամյա Սվետլանան, որը հուլիսի 26-ին մասնակցել է հաղորդման նոր թողարկման նկարահանումներին, ասել է, թե ինչ է իսկապես տեղի ունենում էկրանից այն կողմ։

«Ես երբեմն գումար եմ վաստակում շոուներում։ Կանչ եկավ՝ առանց նշելու, թե որ հաղորդման համար։ Գալիս եմ Լիզա Չայկինա փողոցում գտնվող տաղավար, տեսնում եմ՝ «Пусть говорят»-ի դեկորացիաները, իսկ Մալախովը չկա։ Մեզ հայտնեցին, որ նոր հաղորդավարների փորձեր են ընթանում եւ տեսագրությունը, ամենայն հավանականությամբ, ոչ մի տեղ չեն ցուցադրի», - ասել է նա։

Սվետլանայի կարծիքով՝ «Վրեմյա» ծրագրի հաղորդավար Դմիտրի Բորիսովն իրեն իր ափսեում էր զգում, իսկ Սմոլան ավելի դյուրությամբ է շփվել եւ հերոսների եւ հանրության հետ։ Կինը նաեւ հայտնել է, որ Մալախովը հեռացել է, քանի որ համաձայն չի եղել նոր ստուդիա տեղափոխվել։

Լրատվամիջոցները նոր տարբերակ են առաջ քաշել, թե ինչու՞ է Անդրեյ Մալախովը լքել «Առաջին ալիքը»։

Հաղորդավարը վիճել է հեռուստաալիքի ղեկավարության հետ, քանի որ նրա թոք-շոուին որոշել են քաղաքականություն «հավելել»։



© NEWS.am STYLE