Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը 30 տարի անց կրկին կմարտնչեն որպես Ռոկկի եւ Իվան Դրագո

12:03   4 օգոստոսի, 2017

Օ՜, այո, լեգենդը վերակենդանանում է: Սիլվեսթեր Ստալոնեի մեջ գնահատելի է այն, որ չնայած Հոլիվուդի մեգաաստղ է, աստղային հիվանդությամբ չի տառապում եւ հանգիստ կարող է շփվել պապարացիների, ինչպես նաեւ` երկրպագուների:

71-ամյա դերասանին  TMZ-ի պապարացիները նկատել են ռեստորանից դուրս գալիս եւ մի քանի հարց տվել «Creed» ֆիլմի մասին: Եվ այո... Ստալոնեն հաստատել է, որ այն շարունակություն է ունենալու, եւ 30 տարի անց Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը նորից մարտնչելու են որպես Ռոկկի եւ Իվան Դրագո:

Սակայն առայժմ ոչինչ հայտնի չէ սցենարի մասին: Հիշեցնենք, որ Իվան Դրագոն «Ռոկկի»-ի չորրորդ մասում սպանեց Ապոլլո Քրիդին եւ, լուրերի համաձայն, նոր ֆիլմում իրադարձությունները ծավալվելու են Ապոլլոյի որդու եւ Դրագոյի որդու մենամարտի շուրջ:

Այնպես որ՝ սպասում ենք...



© NEWS.am STYLE