Հրապարակվել են Բեյոնսեի եւ Ջեյ Զիի՝ 135 մլն դոլար արժողությամբ տան առաջին լուսանկարները

18:04   4 օգոստոսի, 2017

Հունիսի վերջին՝ երկվորյակների լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, Բեյոնսեն եւ Ջեյ Զին Բել Էյրում 135 մլն դոլար արժողությամբ առանձնատուն գնեցին:


Ամուսինների հարեւանները Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամներն են, որոնք շրջակայքում մի քանի առանձնատուն ունեն: Հետաքրքիր կլինի այսուհետ հետեւել Բեյոնսեին, որը չի ցանկանում ընկերություն անել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հետ:


Ամեն դեպքում, ENews-ն առանձնատան առաջին լուսանկարներն է հրապարակել: Դատելով դրանցից՝ տանն ամբողջ թափով վերանորոգման աշխատանքներ են ընթանում:


Տունը 8 ննջարան, մի քանի լողավազան, ընդարձակ խոհանոց եւ հյուրասենյակ ունի, 15 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, սեփական ֆիթնես-կենտրոն՝ առանձին լողավազանով, ինչպես նաեւ ուղղաթիռի հրապարակ:



© NEWS.am STYLE