Գարեջուր, սուրճի լիկյոր եւ կարամել. յուրահատուկ կոկտեյլ՝ Գարեջրի միջազգային օրվա առիթով (ֆոտո/վիդեո)

13:06   4 օգոստոսի, 2017
Այսօր` օգոստոսի 4-ին, աշխարհում տոնում են Գարեջրի միջազգային օրը (այն շարժական է, տոնվում է յուրաքանչյուր օգոստոսի առաջին ուրբաթ օրը)։
NEWS.am STYLE-ը շնորհավորում է գարեջրի սիրահարներին եւ հատուկ նրանց համար ներկայացնում գարեջրով պատրաստվող կոկտեյլի հեշտ եւ յուրահատուկ բաղադրատոմս, որը հատուկ մեր ընթերցողների համար բացահայտեց բարմեն Ռուբեն Հայկազունին:
Այս կոկտեյլը կոչում է Caramel Macchiato Stout. այն պատրաստելու համար անհրաժեշտ է Kahlua, սուրճի լիկյոր, օղի, կարամելի օշարակ եւ Stout գարեջուր:
Պատրաստման ընթացքին հետեւեք տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
Նկարահանումն իրականացվել է Dargett Craft Beer-ում


© NEWS.am STYLE