Կառլ Լագերֆելդը կահույքի ապրանքանիշի համար ինստալյացիա է ներկայացրել (ֆոտո)

16:48   12 ապրիլի, 2013

Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը Cassina կահույքի ապրանքանիշի համար ինստալյացիա է ստեղծել:

WWD-ի փոխանցմամբ, 79-ամյա դիզայները դրանում ներդաշնակորեն համատեղել է իր իսկ կողմից արված լուսանկարներն ու ապրանքանիշի ստեղծած կահույքի առարկաները: Cassina ապրանքանիշի սեփականատեր, Poltrona Frau ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեցեմոլոն հայտարարել է. «Կառլ Լագերֆելդը կարողացել է նման հիանալի ինստալյացիա ստեղծել ոչ միայն այն պատճառով, որ նա մեծագույն դիզայներ է, այլեւ որ նա մեր ապրանքանիշի վաղեմի երկրպագուն է: Cassina կահույքի բոլոր առարկաները, որոնք վարպետն արտացոլել է լուսանկարներում, նրա տանը կան»: Լագերֆելդի խոսքով, Cassina-ն աշխարհում կահույքի լավագույն դիզայնն է անում:




© NEWS.am STYLE