Բրյուս Ուիլիսը՝ «Մահվան ծարավ» ֆիլմի թրեյլերում

20:08   4 օգոստոսի, 2017

FilmSelect Trailer ալիքում հայտնվել է Death Wish («Մահվան ծարավ») ֆիլմի թրեյլերը՝ Բրյուս Ուիլիսի գլխավոր դերակատարմամբ: 62-ամյա Ուիլիսը շարունակում է հրաշալի հանդես գալ մարտաֆիլմերում, եւ այս անգամ նա հանդես է եկել 1974 թվականի նույնանուն ֆիլմի ռեմեյքում:

Սյուժեի համաձայն՝ հանցագործները հարձակվում են գլխավոր հերոսի ընտանիքի վրա. կնոջը սպանում են, դստերը՝ բռնաբարում: Ոստիկանությունը միայն ձեռքերն է տարածում, եւ վշտից կուրացած ամուսինն ու հայրը որոշում է ինքնուրույն վրեժ լուծել:

Նա գտնում է հանցագործների հետքը եւ պատժում նրանց, սակայն արածով չի բավարարվում: Ուիլիսի հերոսը սկսում է քաղաքի փողոցներում արդարադատություն իրականացնել՝ չմտածելով հետեւանքների մասին եւ պաշտպանելով բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ֆիլմի ռեժիսորը Էլայ Ռոթն է: Ժապավենը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի նոյեմբերի 22-ին:



© NEWS.am STYLE