Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին որոշել է երաժշտական կարիերա սկսել

10:06   5 օգոստոսի, 2017

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին որոշել է երաժշտական կարիերա սկսել։ Բլեք Չայնան պնդում է, որ դառնալու է երկրորդ Նիկկի Մինաժ։

Ըստ TMZ-ի՝ սթրիփթիզի 29-ամյա պարուհին արդեն հանդիպել է Լոս Անջելեսի ձայնագրման ստուդիաների հետ ու քննարկել իր համագործակցության պայմանները դրանցից մեկի՝ Capitol Records-ի հետ (ընկերությունը աշխատում էր Ֆրենք Սինատրայի հետ)։

Հայտնում են, որ Չայնան արդեն ստորագրել է պայմանագիրը, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան զբաղված են իրենց դստեր՝ Դրիմ Ռընեի հանդեպ խնամակալությանը վերաբերող գործերով։ Բանն այն է, որ բաժանվելուց հետո Բլեքը սկսել է հագուստի հավաքածու թողարկել ու ելույթ ունենալ ակումբներում։

Քիմ Քարդաշյանի եղբոր հետ սկանդալից հետո Չայնան հայտնի է դարձել ու նրան մշտապես հրավիրում են տարբեր երեկույթներ վարելու՝ աստղաբաշխական վճարների դիմաց։ Իսկ ծույլ Ռոբը, պարզվում է, ոչինչ չի վաստակում՝ բացի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուից ստացած գումարից:

Նա նաեւ գուլպաների արտադրության իր շարքն ունի, բայց դա Ռոբին առանձնապես մեծ եկամուտ չի բերում: Ստացվում է, որ Չայնան ավելի շատ է վաստակում եւ ֆինանսական աջակցության կարիք չունի:

Իհարկե, առայժմ ո՛չ Ռոբը, ո՛չ Չայնան միմյանց ֆինանսական աջակցության պահանջ չեն ներկայացրել, բայց Ռոբը, օրինակ, ավելի շատ ժամանակ է անցկացնում Դրիմ Ռընեի հետ եւ կարող է գումար պահանջել պարուհուց:



© NEWS.am STYLE