3 մլրդ դիտում յոթ ամսում ՝ Despacito տեսահոլովակը դարձել է ամենադիտվածը YouTube-ի պատմության մեջ

12:07   5 օգոստոսի, 2017

Ուիզ Խալիֆայի ու Չառլի Փութի See You Again երգը՝ «Ֆորսաժ-7» ֆիլմի սաունդթրեքից и Gangnam Style-ը զիջել են իրենց դիրքերը պուերտոռիկացի երաժիշտներ Լուիս Ֆոնսիի ու Դեդի Յանկիի Despacito երգի կրքոտ տեսահոլովակին։

Այս տարվա հիթի տեսահոլովակը դարձել է ամենաշատ դիտումներ հավաքածը YouTube պատմության մեջ՝ LuisFonsiVEVO ալիքի վրա գրանցելով ավելի քան 3 մլրդ դիտում։

YouTube-ում ամենաշատ դիտվող երաժշտական տեսահոլովակների ցանկում են նաեւ Ջասթին Բիբերի, Մարկ Ռոնսոնի, Թեյլոր Սվիֆթի, Էնրիկե Իգլեսիասի ու այլ երաժիշտների տեսահոլովակները։



© NEWS.am STYLE