Իրինա Շեյքը Harper’s Bazaar-ի ֆոտոշարքից ցուցադրել է նոր լուսանկարներ՝The Weeknd-ի ու Ադրիանա Լիմայի հետ

14:32   5 օգոստոսի, 2017

Harper's Bazaar-ը երեկ ուրախացրել է իր ընթերցողներին նորությամբ՝ պարբերականի ամբողջ սեպտեմբերյան համարը նվիրված է այնպիսի աստղերի, ինչպիսիք են The Weeknd-ը, Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը, Քորթնի Լավը, Նատաշա Պոլին, Քենդիս Սվեյնփոլը, Քարլի Քլոսը, Ջոան Սմոլսը, Թրեւիս Սքոթը։

Սեպտեմբերյան համարի շապիկի վրա կլինի The Weeknd-ը՝ Շեյքի ու Լիմայի հետ։ Ֆոտոշարքը, ավելի ճիշտ դրա ոճը, Կարին Ռոյթֆելդին է պատկանում:

Ֆոտոնկարահանումների որոշ մասնակիցներ Instagram -ում նոր կադրեր են հրապարակել, որոնց հեղինակը լուսանկարիչ Բրիջիտ Լակոմբն է։

31-ամյա ռուս սուպերմոդելը, օրինակ, հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա եւ Ադրիանա Լիման սեւ զգեստներով են ու համապատասխան երանգի շրթներկով։

Լուսանկարներից մեկի վրա, որը Իրինան էր հրապարակել իր միկրոբլոգում, ներկայացված է համարի գլխավոր ֆոտոշարքի մասնակիցների ցուցակը, որը չի սահմանափակվում շապիկի վրա պատկերված երեք աստղերով։

Քենդիս Սվեյնփոլ, The Weeknd, Ջոան Սմոլս

Քարլի Քլոս ու Նատաշա Պոլի

Ջոան Սմոլս

The Weeknd ու Քենդիս Սվեյնփոլ

Միրանդա Լամբերտ

Թրեվիս Սքոթ



© NEWS.am STYLE