Վեց նշան, որ նա քեզ չի սիրում

19:02   16 սեպտեմբերի, 2017

1.Դատարկ տեղը հաճախակի նյարդայնացում. ինչ էլ անեք, միեւնույն է, չեք կարողանում բավարարել նրան. կա՛մ ձեր աշխատավարձն է քիչ, կա՛մ հացի վրա կարագը դանակի սխալ կողմով քսեցիք:

2.Մեկուսացած կյանք. ձեր ամուսինն իր հետաքրքրություններն ունի, որոնք կապված չեն ձեզ հետ, եւ ամեն հարմար առիթով մեկուսանում է, իր գործերին ձեր մասնակցությունը խանգարող հանգամանք է համարում, նվազագույնի է հասցնում համատեղ ժամանցը:

3.Սեռական հարաբերությունից խուսափում. սեքսը ձեզ մոտ հազվադեպ երեւույթ է, հիմնականում ձեր նախաձեռնությամբ կամ դրա բացակայության առիթով ձեր պահանջների արդյունքում:

4.Աշխատամոլություն, հաճախակի եւ երկարատեւ գործողումներ. աշխատում է հյուծվելու աստիճան (կարող է թվալ, որ նա այնքան աշխատասեր ու ջանասեր է ծնվել), նախընտրում է իրեն թաղել գործերով, քան տանը ժամանակ անցկացնել:

5.Մռայլ եւ ճնշված տրամադրություն. ձեր ամուսինը շրջում է մարած հայացքով՝ շրջապատում ամեն ինչի սարկազմով վերաբերվելով, հոռետեսորեն է գնահատում իր ապագան, իրեն զոհ է պատկերացնում (ես ապրում եմ ինչ-որ մեկին պարտքս տալու համար՝ կնոջս, երեխաներիս, հայրենիքիս եւ այլն):

6.Կործանարար կենսակերպ. իր վարքով ձեր ամուսինը տարբեր վտանգավոր իրավիճակներում է հայտնվում, որոնց հետեւանքով կարող է տուժել. հոգեկան խանգարում, դժբախտ պատահար, ինչ-որ բանից կախվածություն եւ այլն:

 

Նյութը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE