Shine&Food. Ամառային տաք ուտեստ՝ առանց գազօջախի մոտ կանգնելու

10:10   6 օգոստոսի, 2017

Ողջույն, այս անտանելի շոգին տեղից շարժվելն է նույնիսկ դժվար, ուր մնաց երկար կանգնել գազօջախի առջեւ եւ ճաշ պատրաստել:

Մտքներովդ անգամ չանցկացնեք ֆասթ ֆուդ ուտել, հերիք է, որոշել եք, չէ ՞, որ պիտի նիհարեք:

Դե ուրեմն, վերցրեք լոլիկ, սուլուգունի պանիր, սմբուկ եւ ինձ հետ միասին պատրաստեք շատ համեղ ուտեստ, որը ձեզանից կխլի հաշված րոպեներ, ոչ թե ձեր վերջին ուժերը:

Գրեք իմ ֆեյսբուքյան էջին՝ Shine&Food, կիսվեք ձեր բաղադրատոմսերով, պատմեք ձեր նիհարելու գաղտնիքները:

Սպասում եմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE