Երբ անցյալն ու ներկան հանդիպում են. Երեւանում կայացավ Taraz Fest 2017-ը (ֆոտո/վիդեո)

11:01   6 օգոստոսի, 2017

Երեկ՝ օգոստոսի 5-ին, Հյուսիսային պողոտայում կայացավ Yerevan Taraz Fest 2017 միջոցառումը, որը տեղի ունեցավ «Երեւանյան ամառ 2017» նախագծի շրջանակներում: Այս տարի փառատոնն անցկացվեց 3-րդ անգամ:

Միջացառման շրջանակներում հայկական բրենդների կողքին ներկայացվեցին նաեւ այլ երկների ազգային հագուստներ, իսկ ողջ իրադարձությունն ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

Երեկոյի ավարտին հավաքվածներին իրենց՝ «Այնթապ», «Վերածնունդ» եւ «Արքայից արքա» հավաքածուները ներկայավրեցին հայ դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գեւորգ Շադոյանն ու «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն ու դիզայներ Լիլիթ Մելիքյանը:

Իսկ ցուցադրությունն ուղեկցվեց «Գողթ» եւ The Band խմբերի կատարումների ներքո:

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր միջոցառմանը եւ անմահացրել է դրա ամենահետաքրքիր պահերը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE