Երեւանյան ազդ NEWS.am STYLE-ից. ուր գնալ մայրաքաղաքում այս շաբաթ

10:10   7 օգոստոսի, 2017

Եվ այսպես՝ գնացինք: Ո՞ւր կարելի է գնալ, ի՞նչ կարելի է լսել եւ դիտել այս անտանելի շոգին:

Այսօր՝ օգոստոսի 7-ին 21:00-ին Calumet-ում ձեզ է սպասում Flower Gear aka VHSound-ը (Վարդան Հարությունյան):

Օգոստոսի 9-ին իրենց ոճը կներկայացնեն Con Alma-ն եւ Ռուդիկ Գաբրիելյանը: Ժամը 21:30-ին ձեզ կսպասեն «Cami club»-ում:

Օգոստոսի 10-ին գնում են B-26 ակումբ՝ լսելու The Small Hay N Roll խմբին: Մուտքն անվճար է:

Նրանք, ովքեր Երեւանում են մնացել կամ հյուր են եկել, օգոստոսի 11-ին Stop ակումբում հետաքրքիր միջոցառման կարող են մասնակցել. K-pop party՝ կորեական Violet Tree խմբի մասնակցությամբ, որոնք մեզ մոտ են եկել հենց Սեուլից: Սկիզբը՝ 18:00-ին, մուտքի տոմսերը՝ 4000 դրամ:

Նույն օրը Ֆորշի ակումբում ջազի սիրահարներին սպասում է Gank ' Groov կոլեկտիվը՝ Դանիել Պետիի հետ: Սկիզբը՝ 21:00-ին, մուտքի տոմսը՝ 5000 դրամ: Խորհուրդ ենք տալիս գնալ եւ երաժշտություն ունկնդրել:

Ի դեպ՝ օգոստոսի 12-ին կարող եք Սեւան գնալ՝ մասնակցելու Sevan Fest-ին: Առավոտյան 11:00-ից ձեզ սպասում են երաժշտություն, ուտելիք, ըմպելիքներ: Մուտքն ազատ է:

Վայելեք... ամեն դեպքում՝ ամառ է...)))



© NEWS.am STYLE