Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհուն նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում

17:10   7 օգոստոսի, 2017

Բլեք Չայնային նկատել են Լոս Անջելեսի օդնավակայանում։

29-ամյա պարուհին շենքից դուրս է եկել նարնջագույն բաճկոնով եւ, դատելով դեմքի արտահայտությունից, ինչ-որ բանից դժգոհ է եղել։

Ի դեպ՝ նաեւ սանրվածքն է փոխել։

Չայնան առաջին անգամ հանրությանն է ներկայացել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ռոբ Քարդաշյանի՝ համացանցում հրապարակած սեքս տեսագրության շնորհիվ հայտնվելով փառքի գագաթնակետին՝ մերկապարուհին որոշել է երաժշտական կարիերայով զբաղվել։

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին որոշել է երաժշտական կարիերա սկսել։ Բլեք Չայնան պնդում է, որ երկրորդ Նիքի Մինաժ կդառնա։ 29-ամյա պարուհին արդեն հանդիպել է Լոս Անջելեսի ձայնագրման ստուդիաների հետ ու քննարկել իր համագործակցության պայմանները դրանցից մեկի՝ Capitol Records-ի հետ (ընկերությունն աշխատում էր Ֆրենք Սինատրայի հետ)։ 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի 



© NEWS.am STYLE