Ինչպես են Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում երեխայի ծնվելուն

18:03   7 օգոստոսի, 2017

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Instagram-ում Ալեքսիսը ցուցադրել է, թե ինչպես:

«Պատրաստվում ենք մեր ամենամեծ արկածին»,- գրել է Reddit կայքի հիմնադիրը:

Ի դեպ՝ վերջերս Ջիմի Քիմելի շոուի ժամանակ Ալեքսիսը խոսել է Vanity Fair-ի համար Սերենայի հետ արված վերջին ֆոտոսեսիայի մասին:

Օհանյանը հայտարարել է, որ չգիտի երեխայի սեռի մասին, բայց զգում է, որ աղջիկ է:

«Ես ներկա եմ եղել ֆոտոսեսիային: Ամեն ինչ հրաշալի էր, լուսանկարիչները հասկանում էին, որ թենիսի համաշխարհային լեգենդի են նկարում, եւ հետո նրանք լուսանկարեցին Սերենային ու ինձ: Կարծում էի՝ միասին կհայտնվեք պարբերականի շապիկին, բայց նրանք իմ լուսանկարները վերջին էջերում են տեղադրել»,- հեգնանքով ասել է Ալեքսիսը:



© NEWS.am STYLE