Ջեյմի Ֆոքսը պարծեցել է 2 մլն դոլար արժողությամբ իր «ոսկե» Bugatti-ով

14:11   7 օգոստոսի, 2017

Ջեյմի Ֆոքսը պարծեցել է 2 մլն դոլար արժողությամբ իր «ոսկե» Bugatti-ով:

49-ամյա դերասանը մեքենան վերջերս է գնել եւ շտապել է դրանով հանրությանը ներկայանալ՝ ուղեւորվելով հոլիվուդյան աստղերի սիրելի վայր՝ Մալիբուի Nobu ռեստորան: Ի դեպ՝ այս ռեստորանի մշտական հաճախորդներից են Քիմ Քարդաշյանը, Ջասթին Բիբերը, Ջեյ Զին եւ Բեյոնսեն, Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները:

Ըստ TMZ-ի՝ արտիստն այնտեղ գործնական հանդիպման է գնացել:

Հանդիպման համար նա ընտրել է պատռված ջինս եւ Մայքլ Ջեքսոնի պատկերով մարզաշապիկ:

Պապարացիները, ամեն դեպքում, չեն կարողացել աչք կտրել ոսկեգույն թանկարժեք մեքենայից:

 

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE