Ինչպես է քեզ վերաբերվում քո տղամարդը

21:06   19 սեպտեմբերի, 2017

Ագապե. զոհաբերող սեր

Տղամարդը, որն այդ զգացմունքը զոհողություն է համարում, ամեն ինչ կանի, որպեսզի իր սիրելին լավ զգա: Ամենայն հավանականությամբ՝ նա երկար սիրահետել է քեզ մինչ սեր խոստովանելը: Նկատում ես, որ նա երբեք ոչինչ չի խնդրում՝ ի պատասխան իր զգացմունքին: Նրա սերն անշահախնդիր է:

Լյուդուս. խաղ-սեր
Այն նախ եւ առաջ հիմնված է սեռական ցանկության վրա: Նման տղամարդն իրեն նեղություն չի տալիս երկար սիրահետել կնոջը: Նա կարծում է, որ կնոջ հանդեպ սեռական ցանկությունն իր սիրո լավագույն հավաստիքն է: Կինը որքան երկար նման տղամարդուց հեռու գտնվի, այնքան ավելի կսառչի սերը նրա հանդեպ:

Էրոս. զգայուն սեր
Նման սերը հիմնված է նվիրվածության վրա, հետո միայն ֆիզիկական ցանկության: Տղամարդը հետաքրքրվում է քո կյանքով եւ խնդիրներով, դուք անընդհատ խոսելու նյութ ունեք: Զրույցի ընթացքում նա ոչ միայն իր մասին է պատմում, այլեւ հետաքրքրվում է քո զգացմունքներով: Դու գրեթե կատարյալ զուգընկեր ես գտել: Նման տղամարդը քո հաշվին չի ինքնահաստատվի, նա կգնահատի քո զգացմունքներն ու շատաժի չի ենթարկի իր սիրով:

Մոլություն. սեր-կախվածություն
Որպես կանոն՝ այն հիմնվում է կրքի եւ խանդի վրա: Նման տղամարդու սիրո կենտրոնում ոչ թե զուգընկերուհին է, այլ ինքը: Նա ենթագիտակցորեն խնդիրներ կփնտրի ձեր հարաբերություններում, իսկ եթե դրանք չառաջանան, ինքը կստեղծի: Օրինակ՝ նրան կդադարի դուր գալ, թե ինչպես ես կատարում տնային պարտականությունները:

Պրագմա. խելամիտ սեր
Նման տղամարդն ասում է, որ իրեն հարկավոր է կին, որի հետ իրեն հարմարավետ կլինի: Ծանոթանալիս նա առաջին հերթին փորձում է հասկանալ, արդյո՞ք հարմար է քեզ հետ համատեղ կյանք կառուցել: Համատեղ կյանքում կրքեր եւ անսպասելի արարքներ չեն լինելու: Քանի դեռ զուգընկերոջը տալիս ես այն ամենը, ինչ նա սպասում է քեզանից, նա սիրում է քեզ: Հակառակ դեպքում բաժանումն անխուսափելի է:

Ստորգե. սեր-ընկերություն
Տղամարդը քեզ պատմում է իր բոլոր խնդիրների ու ազգականների մասին: Զդում ես, որ կարող ես նրա հետ կիսվել՝ ինչի մասին ասես: Երբեք չես մտածում, թե ինչպես կարող ես նրան ինչ-որ բան պատմել: Վստահ ես, որ ցանկացած պարագայում ըմբռնում եւ աջակցություն կգտնես:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE