Քո տղամարդու պահվածքը սեքսից անմիջապես հետո

23:02   20 սեպտեմբերի, 2017

Եվ այսպես՝ գոյություն ունի սեքսից անմիջապես հետո տղամարդու պահվածքի մի քանի տարածված սխեմա:

Քուն

Եթե սեքսից անմիջապես հետո տղամարդու քնում է, դա կարելի է մի անգամ ներել: Իսկ եթե առողջ քունը տղամարդու համար կնոջ հանդեպ սիրուց ավելի ուժեղ է, որը սեքսից հետո որեւէ ջերմ խոսքի կարիք ունի, միանգամայն հավանական է, որ դա սեր չէ:

Սնունդ

Սեքսից անմիջապես հետո տղամարդն ուտել է ուզում: Սպիտակուցը կորցրել է, պետք է վերականգնել: Սակայն անսասան վստահությունը, որ ուտելիքը պետք է միայն կինը պատրաստի, մատնում է նրա էությունը, որի համար կինն ընդամենն իր կյանքը թեթեւացնելու, իրեն տարբեր հարմարություններով ապահովելու միջոց է: Նման տղամարդու հետ կյանքից կարելի է բազմաթիվ պարտականություններ եւ քիչ տոներ ակնկալել:

Լավ տրամադրություն

Եթե սեքսից անմիջապես հետո տղամարդը լավ տրամադրության մեջ է, ուրախ է, սրամիտ, պատրաստ է խոսել՝ ինչի մասին ասես, նշանակում է՝ բախտդ բերել է: Եթե, իհարկե, արկածներով լի կյանքը քեզ համար է: Քո անկողնում արտիստ է հայտնվել, որի համար ամբողջ կյանքը թատերական խաղ է:

Ծխախոտ

Սեքսից անմիջապես հետո տղամարդը գործնական տեսքով ծխում է: Իսկ հետո զանգահարում է գրասենյակ՝ տեղեկանալու՝ արդյոք իր բացակայության ընթացքում ինչ-որ բան չի՞ պատահել: «Ինչպես քարե պատի հետեւում»,- սա նրա մասին է: Ամեն կողմից պաշտպանված եք:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE