«Իմ սեր». Քլոե Քարդաշյանը հայերեն սեր է խոստովանել ընկերոջը

12:32   7 օգոստոսի, 2017

Արեւմտյան մամուլը բազմիցս է գրել այն մասին, որ Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի սիրավեպը լուրջ ընթացք է ստացել:

Գործը, հավանաբար, հարսանիքի կհասնի, իսկ 33-ամյա Քլոեն դեռ գարնանը հայտարարել էր, որ եթե Տրիստանն իրեն ամուսնության առաջարկություն անի, ինքը կընդունի:

Քլոեն Instagram-ում Տրիստանի հետ լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հայերեն՝ «Իմ սեր», նույնը գրելով նաեւ անգլերեն:

Իսկ օրերս Քիմի քույրը պատմել էր, որ 26-ամյա մարզիկի հետ հանդիպումն իր ընկերներն են կազմակերպել:



© NEWS.am STYLE