Կինն ինչպես պետք է իրեն պահի տղամարդու հետ հարաբերությունների սկզբում

20:10   19 սեպտեմբերի, 2017

Նոր հարաբերություններ սկսելով՝ աղջիկը կառչում է տղամարդուց, որպես միակ հնարավոր ծղոտից, որն իրեն օգնելու է ափ հասնել: Սակայն հարկավոր է հասկանալ, որ դուք չեք տիրում միմյանց: Դուք կարող եք տարբեր հետաքրքրություններ ունենալ, ձեր ընկերները կարող են տարբեր լինել, թեեւ ժամանակի ընթացքում կարող են նաեւ ընդհանուր դառնալ: Տղամարդուն ազատ տարածություն տվեք եւ մի փակեք նրա թթվածնի աղբյուրը: Նոր հարաբերությունների սկզբում մի փորձեք տղամարդու մասին ամեն մանրուք իմանալ. դա ժամանակի ընթացքում կլինի:

Սեքսը, անկասկած, հարաբերությունների ամենահաճելի պահերից է: Բայց պետք չէ առաջին իսկ ժամադրությունից հետո անկողին մտնել տղամարդու հետ: Ամեն ինչ պետք է աստիճանաբար անել: Հակառակ դեպքում, նա կարող է մտածել, որ թեթեւաբարո կին եք, որն ավելի շատ զուգընկերներ ունի, քան քաղաքի ամենահայտնի մարմնավաճառը:

Դժվար է պատկերացնել, որ ձեր հարաբերությունները լավագույնս կզարգանան, հատկապես, եթե չհետեւեք ձեր էմոցիաներին: Նրա վրա ձայն մի բարձրացրեք, դատարկ բաների համար մի վիճեք: Եթե ժամադրության ընթացքում հասկանում եք, որ ուզում եք ինչ-որ հիմարության համար նրա գլուխը կոտրել միայն այն պատճառով, որ ձեզ մոտ կրիտիկական օրեր են, փակեք աչքերը եւ խորը շունչ քաշեք:

Առաջին իսկ հանդիպման ժամանակ կնոջ գլխում համատեղ ապագայի հետ կապված հարցեր են առաջանում. «Ինչպե՞ս կկոչենք մեր ապագա երեխաներին», «Արդյո՞ք նրա ազգանունը կսազի ինձ», «Որտե՞ղ կնշենք մեր ոսկե հարսանիքը»: Բայց եթե այդ հարցերը բարձրաձայնեք, ձեր հարաբերությունները կսահմանափակվեն մեկ հանդիպմամբ:

Հարաբերությունների սկզբում տաբու դրեք մի արտահայտության վրա՝ «Ես սիրում եմ քեզ»: Եթե շատ արագ ասեք այն, կարող եք վախեցնել տղամարդուն կամ ստիպել պատասխանել դրան: Վստահ չենք, որ պատասխանը կուրախացնի ձեզ: Իսկ եթե ասի՝ «Ես քեզ՝ ոչ»... Եվ ընդհանրապես, սպասեք, մինչեւ տղամարդն առաջինն արտաբերի այդ բառերը:

 

Աղբյուրը՝ Hochu.ua



© NEWS.am STYLE