Չորս վնասակար սովորույթ, որոնք կարող են քայքայել հարաբերությունները

21:10   20 սեպտեմբերի, 2017

Խանդից քշվածները

Մարդիկ կարող են կարծել, որ խանդոտ չեն, բայց երբ ինչ-որ մեկն ավելորդ հետաքրքրություն է ցուցաբերում իրենց զուգընկերոջ հանդեպ, նրանք հրեշի են վերածվում: Ընդ որում՝ փչացնում են հարաբերություններն իրենց զուգընկերոջ հետ՝ զայրացած ակնարկներով ու նախատինքով տեսարաններ սարքելով:

Խորհրդատուներ

Լավագույն ընկերուհիներից, որոնք ընտանեկան հոգեբանի դեր են ստանձնում՝ պատրաստ հեռախոսով եւ հանդիպման ժամանակ խորհրդատվություն տրամադրել, պետք է իսկապես վախենալ: Իրենց փորձառու «խորհուրդներով» նրանք կարող են ձեզ վարքագծի կեղծ մոդել առաջարկել եւ նույնիսկ ստիպել վիճել տղամարդու հետ:

Շերլոք Հոլմսի խաղեր

Որոշել եք, որ ձեր սիրելին ինչ-որ բա՞ն է թաքցնում: Կամ պարզապես հետաքրքիր է, թե ի՞նչ կա նրա տաբատի գրպանում: Խեղդեք ձեր հետաքրքրասիրությունը եւ խուզարկու դառնալու ցանկությունը: Վաղ թե ուշ ձեզ կբռնեն, իսկ անձնական տարածք ներխուժումը դեռ ոչ ոքի մոտ բուռն հիացմունք չի առաջացրել:

Իմ ընկերը խելագար է

Իհարկե, նախկին ընկերոջ հետ լավ հարաբերությունները ոսկի են: Բայց այդ գինը միայն ձեզ է հարկավոր, բայց ոչ մի դեպքում՝ ձեր տղամարդուն: Եթե ուզում եք ձեր տղամարդուն զայրացած տեսնել, սկսեք նրան պատմել, թե երեկ երեկոյան ինչ լավ ժամանակ եք անցկացրել ձեր «պարզապես ընկերոջ» հետ:

Աղբյուրը՝ Hochu.ua



© NEWS.am STYLE