«Ինձանից գումար մի խնդրեք». Դեւիդ Դուխովնին նշում է ծննդյան 57-ամյակը (ֆոտո/վիդեո)

15:25   7 օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ծննդյան 57-ամյակն է նշում ամերիկացի հայտնի դերասան Դեւիդ Դուխովնին:

Դուխովնին հայտնիություն ձեռք բերեց «Գաղտնի նյութեր» սերիալից հետո, որտեղ մարմնավորում էր Ֆոքս Մալդերի կերպարը:

Դուխովնին նաեւ նկարահանվել է «Կալիֆորնիա», «Վերադարձիր ինձ մոտ» «Ջոնսերի ընտանիքը», «Օրինակելի տղամարդը» եւ այլ կինոնկարներում:

Դերասանի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Ես սիրում եմ շներին: Նրանք ապրում են տվյալ պահով եւ միայն մտածում են ուտելու մասին: Նրանք բարի են եւ ուրախ: Շների համեմատ մարդիկ շատ ձանձրալի են եւ բարդ»:

«Խելացի մարդիկ երբեք չեն կորցնում իրենց համեստությունը: Միշտ էլ կգտնվի մեկը, որը քեզանից քիչ գրքեր կարդացած կլինի, բայց ավելի խելացի կլինի»:

«Մեդիայի եւ ինտերնետի այս ժամանակաշրջանում մարդիկ ավելի շատախոս են դարձել»:

«Մարդիկ միշտ էլ սիրում են այն կերպարներին, որոնք ճշմարտությունն են ասում, անգամ, երբ դա ցավ է պատճառում»:

«Ես կիսով չափ հրեա եմ, կիսով չափ՝ շոտլանդացի: Ինձանից գումար մի խնդրեք»:

«Միգուցե, կիթառ նվագել սովորեմ, բայց ես երբեք չեմ կարողանա երգել»:

«Մարդիկ կարծում են, թե հայտնիները չեն վախենում հիվանդություններից ու մահից: Ասես, մենք հատուկ Աստղերի աշխարհում ենք ապրում»:

«Մենք միշտ էլ ցանկանում ենք, որ մեկը մեզ շոյի եւ ասի, որ շատ լավ ենք կատարել մեր աշխատանքը: Այդպիսին է մարդու էությունը»:

«Ես օրեցօր ավելի խիստ հայրիկ եմ դառնում»:

«Ես գրում եմ բանաստեղծություններ, բայց ինձ բանաստեղծ չեմ համարում»:



© NEWS.am STYLE