Ռիհանան՝ Բարբադոսում անցկացվող ամենամյա փառատոնին

13:12   8 օգոստոսի, 2017

Չնայած ծանրաբեռնվածությանն ու մշտական համերգներին՝ Ռիհանան միշտ ժամանակ է գտնում հայրենի Բարբադոսում անցկացվող Crop Over Festival ամենամյա փառատոնին մասնակցելու:

Այն նման է բրազիլական կառնավալի՝ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներով:

29-ամյա երգչուհին Բարբադոս է ժամանել եւ հերթական անգամ փառատոնի Թագուհին դարձել:

Ռիհանան անընդհատ լուսանկարել է իրեն, իսկ երկրպագուները լուսանկարել են երգչուհուն:

Այս տոնակատարության պատմությունը սկսվում է 17-րդ դարից, երբ կղզու բնակիչները երգ ու պարով տոնել են շաքարեղեգի բերքահավաքի ավարտը:

Ռիհանան փառատոնին ներկայացել է բազմերանգ քարերով, վարդագույն եւ կանաչ փետուրներով զարդարված կոստյումով:

Երգչուհին նաեւ երկնագույն կեղծամ է դրել:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE